Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ տարբեր երկրներից, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։
Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։ Հայաստանը հյուրընկալում է 64 երկրի աշակերտական, դիտորդ 3 երկրի, միջազգային ժյուրիի պատվիրակությունների, ինչպես նաև աշակերտական պատվիրակության ուղեկցողների:
Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ հուլիսի 10-ի երեկոյան։
Օլիմպիադայի աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։