ԳլխավորԼուր

Հայ աշակերտները մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում

Հայ աշակերտները մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում՝ ՌԴ «Սիրիուս» կրթական կենտրոնում

Ռուսաստանի Դաշնության «Սիրիուս» կրթական կենտրոնում մայիսի 10-17-ն առաջին անգամ անցկացվել է կենսաբանության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել են 15 պետության 75 աշակերտներ, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Հայաստանի թիմը ներկայացրել են 10-րդ դասարանի աշակերտ Սառա Հակոբյանը («Հերացի» ավագ դպրոց), 11-րդ դասարանի աշակերտներ Լևոն Հայրապետյանը («Հերացի» ավագ դպրոց), Անահիտ Հունոյանը ու Բաբիկ Սարգսյան («Ֆոտոն» վարժարան), Միլենա Հայրապետյանը (ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոց) և Լիլիա Կարապետյանը (Երևանի թիվ 184 ավագ դպրոց)։

Օլիմպիադայում 4 մասնակիցներ արժանացել են բրոնզե մեդալների (Սառա Հակոբյան, Անահիտ Հունոյան, Միլենա Հայրապետյան և Լիլիա Կարապետյան):

Օլիմպիադան անցկացվել է տեսական և գործնական (անհատական), ինչպես նաև նախագծային (թիմային) փուլերով։

Հայաստանի թիմը ղեկավարել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի գիտաշխատող Ռուզաննա Ադամյանը։

Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://oibo.siriusolymp.ru/ru:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Հայ աշակերտները մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում՝ ՌԴ «Սիրիուս» կրթական կենտրոնում Հայ աշակերտները մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում՝ ՌԴ «Սիրիուս» կրթական կենտրոնում Հայ աշակերտները մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայում՝ ՌԴ «Սիրիուս» կրթական կենտրոնում