Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. փետրվարի 5-ին դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Կենսաբանություն»
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Աշխարհագրություն»
«Կենսաբանություն» հանձնելու համար հայտագրված էր 887 դիմորդ (Երևանում՝ 306, մարզերում 581), «Աշխարհագրություն» հանձնելու համար՝ 32 (Երևանում՝ 1, մարզերում 31)։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Հաջորդ ու առաջին փուլի վերջին քննական օրը փետրվարի 12-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։