ԳլխավորԼուր

Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»

Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»

Այսօր Թբիլիսիում նշել են աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»։ Այն Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, մեկնարկեց Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից, հայտնում են Վիրահայոց թեմի մամլո դիվանից:

Այստեղ հավաքված թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները և հյուրերը կարմիր վարդերով քայլերթով գնացին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի մասին:

Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողությանը ներկա էին Թբիլիսիի Ժողովրդական ժողովի՝ Սակրեբուլոյի նախագահը, Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Վրաստանի հայաբնակ շրջաններից, Հայաստանից:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը» Թբիլիսիում նշել են Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոնը»