ԳլխավորԼուր

Հայաստանի նախագահը մասնակցել է Հռոմի նոր Պապի գահակալությանը. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Հռոմի Պապ Լևոն 14-րդի գահակալության արարողությունը Վատիկանում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վատիկանում մասնակցել է Հռոմի նոր Պապ Լևոն 14-րդի գահակալության հանդիսավոր արարողությանը, հայտնում են նախագահականից:

Այսօր Հռոմի պապ Լևոն XIV-ին հանձնվել են Հռոմի քահանայապետի գերագույն իշխանության խորհրդանիշները՝ Ձկնորսի մատանին և օմոֆորը (pallio) Սուրբ Պետրոսի հրապարակում ընթացող երդմնակալության պատարագի ժամանակ։

Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Նոր պապի ընտրությունը սկսվեց մայիսի 7-ին և ավարտվեց մայիսի 8-ին։ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկավ, ինչը նշանակում էր, որ թեկնածուներից մեկը հավաքել է ձայների 2/3-ը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հռոմի 267-րդ պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն, որն ընդունեց Լևոն 14-րդ անունը։

Վահագն Խաչատուրյանը Հռոմի Պապ Լևոն 14-րդի գահակալության արարողության ժամանակ