ԳլխավորԼուր

Հռոմի Պապն ընտրվեց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հռոմի 267-րդ պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ, 69-ամյա Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։ Նա ընդունել է Լեո (Լևոն) 14-րդ անունը։ Նորընտիր պապը Սուրբ Պետրոս տաճարի գլխավոր պատշգամբից ողջունել է հրապարակում հավաքված հավատացյալներին և օրհնել աշխարհն ու քաղաքը։

Պրևոն Չիկագոյից Վատիկան է տեղափոխվել 2023 թվականին։ Նրա ղեկավարած ստորաբաժանումը ստուգում է ամբողջ աշխարհի եպիսկոպոսների թեկնածությունները, ուստի սա կաթոլիկ եկեղեցու կարևորագույն պաշտոններից մեկն է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է նորընտիր պապին՝ նշելով, որ սա մեծ պատիվ է ԱՄՆ-ի համար։

«Ինձ համար մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին պապն է ԱՄՆ-ից։ Ինչ հուզմունք և ինչ մեծ պատիվ մեր երկրի համար։ Ես անհամբեր սպասում եմ Հռոմի պապ Լեո 14-րդի հետ հանդիպմանը»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան:

Նոր պապ ընտրելու կոնկլավը ընտրությունները սկսեց մայիսի 7-ին։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews