ԳլխավորԼուր

Հռոմի պապն առաջին անգամ կիրակնօրյա քարոզ է կարդացել ուղիղ եթերով

Հռոմի պապ Ֆրանցիսկոս

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ ավանդական կիրակնօրյա քարոզ է կարդացել ոչ թե Վատիկանի Առաքելական պալատի պատուհանից, այլ համացանցային ուղիղ եթերով։

Սուրբ աթոռի լրատվական ծառայությունը այդ քայլը բացատրել է հրապարակ մուտք գործելու ժամանակ մարդկանց կուտակումներից խուսափելու եւ կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու ցանկությամբ։ Հայտարարվել է նաեւ, որ մարտի 11-ին Պապի համընդհանուր աուդենցիան եւս կանցկանցվի ուղիղ եթերով։

Պապական քարոզի թեման այս անգամ իրադրությունն էր Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբում։ Նա նաեւ աջակցության խոսքեր է ուղղել կորոնավիրուսով վարակված մարդկանց։

Ուղիղ եթերի ավարտից հետո, այնուամենայնիվ, Ֆրանցիսկոսը մի պահ երեւացել է Առաքելական պալատի պատուհանի մոտ եւ ողջունել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված սակավաթիվ հավատացյալներին։

Comment here