ԳլխավորԼուրՀեռավար կրթությունՈւսումնառություն արտերկրում

Սթենֆորդի համալսարանը կորոնավիրուսի պատճառով անցնում է ուսուցման օնլայն ռեժիմի

Սթենֆորդի համալսարանում (ԱՄՆ, Կալիֆոռնիա) որոշում է ընդունվել բոլոր պարապմունքներն անցկացնել օնլայն ռեժիմով այն բանից հետո, երբ համալսարանի ուսուցիչներից մեկի մոտ նոր կորոնավիրուս (COVID-19) է հայտնաբերվել, տեղեկացնում է Los Angeles Times-ը։

«Համալսարանի ղեկավարությունն ուշադիր հետեւում է առողջապահության ոլորտում տիրող իրավիճակին եւ նախազգուշական միջոցներ է ձեռք առնում՝ վարակի տարածումը սահմանափակելու համար»,-նշված է համալսարանի վարչակազմի՝ մարտի 6-ին տարածած հաղորդագրության մեջ։

Համալսարանի ներկայացուցիչները հայտարարել են նաեւ, որ խոշոր միջոցառումների անցկացումը չեղարկվել կամ փոփոխությունների է ենթարկվել։

Սթենֆորդը ԱՄՆ-ի Արեւմտյան ափի երկրորդ համալսարանն է, որ հեռավար դասավանդման է անցնում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Ավելի վաղ 2 շաբաթով օնլայն պարապմունքների անցնելու որոշում է կայացրել Վաշինգտոնի համալսարանը, որտեղ սովորում է ավելի քան 50 հազար ուսանող։

Սթենֆորդի համալսարանը օնլայն ռեժիմով կաշխատի 3 օր, ապա կորոշի դրա շարունակության նպատակահարմարությունը։

Comment here