ԳլխավորԼուր

Հենրիկ Մխիթարյանը մարզաշապիկ է նվիրել Հռոմի պապին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանը իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին գրում է «Վատիկան Նյուզը»։

Հռոմի Օլիմպիական մարզադաշտում այսօր պետք է մեկնարկի ֆուտբոլային Խաղաղության մրցաշարը, որի կարգախոսն է. «Մենք խաղում ենք հանուն խաղաղության»։

Մրցաշարը կազմակերպվում է Վատիկանի կողմից արդեն երրորդ տարին անընդմեջ։

Այս տարի մրցաշարին կմասնակցեն բազմաթիվ նշանավոր ֆուտբոլիստներ։ Նախքան մեկնարկը նրանց ընդունել է Հռոմի պապը։

Նրանց հնարավորություն է տրվել նվերներ մատուցել կաթոլիկ քահանայապետին։

Լուսանկարը՝ «Վատիկան Նյուզի»։