Հայաստան–Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման հետխաղային ասուլիսին հայ լրագրողները հայտարարեցին, որ եթե 0։5 հաշվով պարտությունից հետո էլ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարական չի տալիս, իրենք հարցեր չունեն նրան տալու, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Լրագրող Ռոբերտ Մարկոսյանը, դիմելով մարզչին, ասաց․
«Պարո՛ն Կապառոս, դուք շատ եք խոսում Ձեր երկրում գործող ֆուտբոլային օրենքների մասին։ Բայց Իսպանիայում եթե թիմը պարտվում է 0։3 հաշվով, երկրպագուները սպիտակ թաշկինակ են բարձրացնում` պահանջելով մարզչի հրաժարականը։ Եթե դուք հրաժարական չեք տալու, մենք՝ հայ լրագրողներս, Ձեզ հարցեր չունենք տալու»։
Այս առաջարկին միացան բոլոր լրագրողները, բացի մեկից։
Իսպանացին շատ հանգիստ պատասխանեց, որ իր պայմանագիրը ՀՖՖ-ի հետ ավարտվում է նոյեմբերի 30-ին, և ինքը շարունակելու է աշխատել մինչև այդ ժամկետը։