Էստոնիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան, հայտնում են նախագահի աշխատակազմից։
Նախագահին դիմավորել է համալսարանի ռեկտոր Տիիտ Լենդը։ Համալսարանի երիտասարդ գիտնականները ներկայացրել են մասնավորապես տիեզերագիտության ոլորտում իրենց հաջողությունները, ինչպես նաև հայ գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանի Լոռու մարզում գտնվող «Սմարթ» կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է նաև e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա» թվայնացման կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ավե Լաուրինգսոնը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, հայեցակարգը և իրականացվող ծրագրերը: