ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկում նախընտրական քարոզչություն է իրականացվում. հանդիպում՝ Տիգրան Ավինյանի հետ

Պոլիտեխնիկում նախընտրական քարոզչություն է իրականացվում. հանդիպում՝ Տիգրան Ավինյանի հետ

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում հենց այս պահին տեղի է ունենում հանդիպում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, հայտնում է «Անկախ դիտորդ»-ը։

Մեր տեղեկություններով ուսանողներին հայտնել են, որ հանդիպմանը մասնակցելու դեպքում դասից նրանց բացակայությունը չի գրանցվի։

Ահազանգերի և իրավաբանական աջակցության կարիք ունենալու դեպքում կարող եք զանգահարել՝ 077342268, 041123302 հեռախոսահամարներով։

Հիշեցնենք՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը սահմանում է. «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»:

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ օրեր առաջ հայտարարել էր, որ առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ (սեպտեմբերի 17-ին-խմբ.) ուսումնական հաստատությունները պետք է ներգրավված չլինեն քաղաքական գործընթացներում, և անընդունելի են որևէ քաղաքական ուժի ընտրելու կամ նրանց հավաքներին մասնակցելու ուղղորդումները:

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատակիցներին կոչ է անում պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց: