ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի «Soundonix» թիմը անցել է University Startup World Cup 2021-ի եզրափակիչ փուլ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Soundonix» թիմը (ANEL) «Կանաչ» սկսնակ անվանակարգում դարձել է University Startup World Cup 2021եզրափակիչ փուլի մասնակից։

University Startup World Cup-ը մրցույթ է աշխարհի լավագույն համալսարանական նորաստեղծ ընկերությունների համար։ Այն հարթակ է, որը տրամադրում է միջավայր և ընձեռում հնարավորություն ճանաչվելու լավագույն համալսարանական նորաստեղծ ընկերությունը աշխարհում։

Պոլիտեխնիկցիները շնորհավորում են թիմին, մաղթում նոր հաղթանակներ։

Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հանդիսանում է USWC 2021-ի գործընկեր համալսարան։

Comment here