Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը, տեղեկացնում է ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:
«Շնորհավորում եմ բոլոր պոլիտեխնիկցիներին, մենք կունենանք մեր երազանքների Պոլիտեխնիկը»,- գրել է Հարությունյանը:
Նշենք, որ սա ռեկտորի ընտրության երկրորդ փուլն էր։ Նախորդը մարտի 1-ին էր, բայց այդ ժամանակ թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել 50+1 տոկոս ձայներ ստանալ։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։