ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայտնի են «Գրեմմի-2021»-ի մրցանակակիրները

Ամերիկյան գլխավոր երաժշտական մրցանակի՝ «Գրեմմիի» հանձնման հանդիսավոր արարողությունը 2021-ին տեղի է ունեցել մարտի 14-ին Լոս Անջելեսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63-րդ մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն երգ» անվանակարգում «Գրեմմիի» է արժանացել հիփ-հոփ երգչուհի H.E.R.-ի «I Can’t Breathe» ստեղծագործությունը:

«Տարվա լավագույն ալբոմ» է համարվել Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը:

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում սպասված մրցանակը շնորհվել է Բիլլի Այլիշի «Everything I Wanted» գործին: Նրա՝ «No Time To Die»  ստեղծագործությունն էլ «Գրեմմի» է ստացել «Լավագույն երգ, որը գրվել է վիզուալ մեդիայի համար» անվանակարգում:

Կանանց շրջանում ռեկորդային թվով «Գրեմմի» մրցանակի է արժանացել Բեյոնսեն: Նրան մրցանակ է շնորհվել «Լավագույն երաժշտական տեսանյութ» անվանակարգում «Brown Skin Girl» երգի համար, «Լավագույն երգ R&B ժանրում» անվանակարգում էլ նա հաղթել է «Black Parade» երգով: «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում՝  երգչուհի Megan Thee Stallion-ի հետ «Savage» երգի կատարման համար Բեյոնսեն դարձյալ մրցանակի է արժանացել: Բեյոնսեն ընդհանուր առմամբ ունի 28 «Գրեմմի»:

Բեյոնսե

«Լավագույն փոփ կատարում զուգերգով կամ խմբով» անվանակարգում մրցանակը հանձնվել է Լեդի Գագայի և Արիանա Գրանդեի «Rain On Me» երգին:

«Լավագույն ռեփ ալբոմ» է համարվել Nas-ի «King’s Disease» սկավառակը:

«Լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Դուա Լիպայի «Future Nostalgia» ձայներիզին:

«Լավագույն ռոք կատարում» անվանակարգում մրցանակը հանձնվել է Ֆիոնա Էփլին  «Shameika» ստեղծագործության համար:

«Լավագույն քանթրի ալբոմ» է ճանաչվել Միրանդա Լամբերթի «Wildcard»-ը, իսկ «Լավագույն  քանթրի կատարում» անվանակարգում հաղթել է Վինս Գիլը՝ «When My Amy Prays» երգով:

«Լավագույն լատինական կամ ուրբան ալբոմ» անվականագրում մրցանակի է արժանացել Բեդ Բանիի «YHLQMDLG»-ը:

«Համաշխարհային լավագույն երաժշտական ալբոմ» է դարձել Բուրնա Բոյի «Twice as Tall»-ը:

«Ժամանակակից քրիստոնեական երաժշտության լավագույն ալբոմ» է համարվել Քանյե Ուեսթի «Jesus Is King»-ը:

Comment here