ԳլխավորԼուր

Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը՝ ըստ նախարարի

Տղան համակարգչի առջեւ

ՀՀ բարձր տեխնոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը:

Արշակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ճարտարագիտությունն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3 400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում ավելի քան 800 հազար դրամ է»,- գրել է Արշակյանը:

ՀՀ բարձր տեխնոգիական արդյունաբերության նախարարը հենվել է նախարարության կողմից շուրջ 150 ընկերությունների շրջանում իրականացված հարցման արդյունքների վրա, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները:

Նա կոչ է անում քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում:

«Մասնագիտությունը փոխել ցանկացող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում և հետևել նախարարության առաջիկա հայտարարություններին»,- գրել է նախարարը:

Comment here