ԳլխավորԿրթություն

Ինչ չափանիշներով է կազմվել բուհերի՝ աշխատավարձի եկամտահարկից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ չափանիշներով է կազմվել բուհերի՝ աշխատավարձի եկամտահարկից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը։

Պատասխան նամակում նախարար Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ ՀՀ կառավարության 2020 թ. հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի մասնագիտությունների ցանկերը կազմելիս հաշվի են առնվել «գերատեսչությունների կողմից ներկայացված առաջարկները՝ ելնելով աշխատաշուկայի առաջանցիկ միտումներից եւ պետության կողմից հռչակված առաջնահերթություններից, չափանիշ է ընդունվել ըստ ոլորտների մասնագիտություններին հատկացված անվճար տեղերի հարաբերակցությունը։

Առանձնահատուկ կարեւորություն է տրվել բնագիտատեխնիկական ուղղությամբ մասնագիտություններին, նպատակ ունենալով խրախուսել «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Մաթեմատիկա» եւ այդ ուղղությամբ այլ մասնագիտություններով սովորող ուսանողներին»։

 

Comment here