ԳլխավորԼուր

Հայաստանում ավելի խիստ կհետևեն բուհեր օտարերկրյա ուսանողների ընդունելությանը

Օտարերկրյա ուսանողներ ԵՊԲՀ-ում

Հայաստանում կսկսեն ավելի խիստ հետևել բուհեր օտարերկրյա ուսանողների ընդունելությանը։ ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ հայկական բուհերին կթույլատրվի օտարերկրյա գործընկերներից պահանջել հաստատել ուսումը շարունակելու համար Հայաստան գալուց առաջ ուսանողներին տրվող ակադեմիական վկայականների իսկությունը։

Այդ տվյալների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը օտարերկրյա ուսանողների հաշվառում կիրականացնի:

Այս ամենը, կառավարության կարծիքով, կօգնի բարձրացնել բուհերի (այդ թվում՝ մասնավոր) պատասխանատվությունը արտասահմանցի ուսանողների ուսուցման համար։

«Սրա հաշվին կարող են աճել հայաստանյան բուհերի միջազգային վարկանիշները»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ։