ԳլխավորԼուր

Հայտնի են «Ավրորա 2020»-ի մրցանակակիրները

Ավրորա, ադան, էլման

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 5-րդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհում է Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին։ Ինչպես տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից, մրցանակակիրները մայր ու դուստր են։ Նրանք Սոմալիում ղեկավարում են «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնը:

«Որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ, նրանց շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգև, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս շարունակելու մարդասիրության շղթան ու աջակցելու իրենց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանն ընտրել են երեք կազմակերպություն՝ «Love Does», «Փանզի» հիմնադրամ և «Փրաջվալա», որոնք պայքարում են ազատության և մարդու իրավունքների համար, առաջնային բուժօգնություն տրամադրում մարգինալ խմբերին ու փրկում սեռական թրաֆիքինգի զոհերին։ Հենց այս կազմակերպություններն էլ կդառնան մեկ միլիոն դոլար մրցանակի շահառուները»,-նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ։

Երկար տարիներ Ֆարթուն Ադանը և Իլվադ Էլմանը պաշտպանում են կանանց իրավունքները, նպաստում խաղաղաշինությանը և իրականացնում մանկահասակ զինվորների վերականգնողական աշխատանքներ: Նրանք համաշխարհային ճանաչման են արժանացել իրենց քաջության, համառության ու Սոմալիի ժողովրդին նվիրվածության համար։

Comment here