ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկի ռեկտորը վերընտրվել է

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյան

Գոռ Վարդանյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։

«Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում»,-ֆեյսբուքյան էջում գրել է Գոռ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ նա Պոլիտեխնիկի ռեկտորն է 2021 թ. մայիսից։ Օգոստոսին կդառնա 35 տարեկան։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews