ԳլխավորԼուր

Պոլիտեխնիկցիներն արշավի էին մեկնել

Հոկտեմբերի 3-ին ավելի քանի 150 պոլիտեխնիկցիներ մասնակցել են «Ճանաչիր Հայաստանը» խորագրով՝ այս ուսումնական տարվա առաջին արշավին, տեղեկացնում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհրդի լրատվության հանձնաժողովից։

Ուսանողները եղել են Սևանավանքում, Գոշավանքում, ապա քայլարշավով հասել են ավելի քան 4 կմ հեռավորության վրա գտնվող Գոշի լիճ։

Հագեցած օրվա վերջին կանգառը եղել է Հաղարծին վանական համալիրը։

Comment here