Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (61 կգ) դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության 61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 10:0 հաշվով:
Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է, Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Արսեն Հարությունյանն աշխարհի առաջնությունում իր ելույթները սկսել էր հոկտեմբերի 2-ին։ Հաղթելով ղազախ Ադլան Ասկարովին, ապա նաև Ալիբեգ Ալիբոգովին` հայ ըմբիշը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց ամերիկացի Դեյտոն Դուեյնին։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։