ԳլխավորԼուր

Մանկահասակ ըմբիշ Արեն Պետրոսյանը Մոսկվայում հաղթել է Իսլամ Իսմաթզոդային. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մանկահասակ ըմբիշ Արեն Պետրոսյանը (22 կգ) Մոսկվայում կայացած «Wolnik 12»  մրցաշարում հաղթել է Իսլամ Իսմաթզոդային

Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի «Կռիլյա Սովետով» մարզահրապարակում անցկացված ըմբշամարտի լիգայի 12-րդ մրցաշարը մեկնարկեց երեխաների ելույթներով, որոնց մասնակցում էին տաղանդավոր պատանի աստղեր։

Նրանց թվում էր «Բեթմեն» Արեն Պետրոսյանը (22 կգ), որը փայլուն հաղթանակ տարավ ռուսաստանցի Իսլամ Իսմաթզոդայի նկատմամբ:

20 կգ քաշային կարգում ամենաերիտասարդ մասնակիցները 6 տարեկան են:

Մարզական շոուին մասնակցել են հայտնի մարզիկներ, տարբեր մարտարվեստների աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: