Այսօր Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի նախասարահում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի 100-ամյակին։
Ելույթ են ունեցել Սոֆյա Սայադյանը, Քրիստինե Սահակյանը, Աննա Այվազյանը, Հովհաննես Անդրեասյանը, Հայկ Տիգրանյանը, Գեւորգ Հակոբյանը։
Նվագակցել է Ելենա Վարդազարյանը։ Ներկա է եղել ու իր հուշերից է պատմել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։