Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը եզրափակիչում մրցեց թուրք Սուլեյման Աթլիի հետ և ժամանակից շուտ`15:3 հաշվով հաղթեց նրան:
Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Նախօրեին Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը ուժերը չափեց Վրաստանից Զուրաբ Յակոբիշվիլիի հետ ու զիջեց 1:2 հաշվով: Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, ով մրցեց Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելի հետ ու առավելության հասավ 6:2 հաշվով: