ԳլխավորԼուր

Եվրոպայի առաջնություն. հայ ըմբիշները ոսկի ու արծաթ են շահել

Սուրեն Աղաջանյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը, մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 4։0 հաշվով հաղթելով վրացի Դմիտրի Խաչիձեին, դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Իսկ Աշոտ Խաչատրյանը 67 կգ քաշային կարգի եզրափակիչում Նիկա Բրոլաձեի հետ ոչ–ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց գոտեմարտը, բայց չեմպիոնի կոչումը նվաճեց վրացի ըմբիշը։