ԳլխավորԼուր

Հայ պատանի բռնցքամարտիկները 2 ոսկե ու 4 արծաթե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Բռնցքամարտիկներ Տիգրան Կիրակոսյանն (50 կգ ) ու Սուրեն Կատվալյանը (60 կգ) դարձել են պատանիների Եվրոպայի չեմպիոններ, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։

Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը Սերբիայում նվաճել է նաև 4 արծաթ։

Պատվո հարթակի 2-րդ աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Վլադիմիր Մշեցյանը, 57 կգ քաշային Կարեն Զախարյանը, 75 կգ Էդգար Սուքիասյանը և 80 կգ քաշային Միքայել Գյուլումյանը։ Ավելի ուշ ոսկե մեդալի համար կպայքարի 46 կգ քաշային Սուրեն Բաբլումյանը։