ԳլխավորԼուր

Հակոբ Շարբաթյանը դարձել է բռնցքամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Բռնցքամարտիկ Հակոբ Շարբաթյան

Չեռնոգորիայի մրցաշարի եզրափակչում Հակոբ Շարբաթյանը (50 կգ) լարված պայքարում 3:2 հաշվով հաղթեց ռումինացի Ալեքսանդրու Բութանին և նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

Ռոմիկ Հարությունյանը (66 կգ) 1:4 հաշվով պարտվեց իտալացի Ռաուլ Բարոնեին ու նվաճեց արծաթե մեդալ:

Էդուարդ Քարամյանն էլ (60 կգ) բրոնզ է շահել։ Հայաստանը բռնցքամարտի մինչև 17 տարեկանների առաջնությունն ավարտում է երեք մեդալով՝ ոսկի, արծաթ և բրոնզ:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews