ԳլխավորԼուր

Մոսկվա-Երևան հերթական չվերթը` մայիսի 17-ին

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին՝ ժամը 17։40-ին։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից): Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։

«Հերթագրված քաղաքացիներին տոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մայիսի 17-ին մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը 11:00-ից): Հաշվառումը կմեկնարկի ժամը 12։00-ից (32-37 հաշվառման սեղաններ)։ Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու պատրաստակամությունը, կարող են վաղվա չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից ինչպես այսօր (մինչև ժամը 22։00-ն), այնպես էլ վաղը ժամը 11։00-13։00-ն։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազար ռուբլի»,- հայտնում են դեսպանությունից։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զգալի թվով գրանցված քաղաքացիներ հրաժարվել են չվերթից կամ նախընտրել են տեղեկացվել հաջորդ չվերթի մասին, կապ է հաստատվել 464-794-ի համարի ներքո քաղաքացիների հետ։

Comment here