ԳլխավորԼուր

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք

ℹ️Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ` ստացվել են նոր կորոնավիրուսային վարակի ախտորոշման նպատակով նախօրեին ՀՀ ուղարկված 30 փորձանմուշի հետազոտության պատասխանները, որոնց համաձայն 26 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքները բացասական են:

➡️Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի շրջանակից են:

‼️Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 28 դեպք, որից ութն արդեն ապաքինվել են:

Comment here