ԳլխավորԼուր

Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում իրադրությունը մնում է լարված

Մարտական դիրք՝ Արցախում

Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ին ադրբեջանցիները մտել են Փառուխ գյուղ ու փորձել առաջ շարժվել։ Հայկական կողմից կա 3 զոհ15 վիրավոր։

Թշնամու ուժերի մի մասը շարունակում է մնալ Քարագլուխ ռազմավարական բարձունքի և դրա ստորոտում գտնվող նախկին հայկական դիրքերում, դրանց դուրսբերման բանակցությունները շարունակվում են: