«Արցախի ուսանողները քանի ամիս տուն չեն կարողանում գնալ. էդքան հոգսերի, կարոտի, տագնապի մեջ էլ դիմավորում են ծաղիկներով: էսպիսինն են արցախցիները՝ միշտ ուշադիր, հոգատար, մեծահոգի, առատաձեռն»:
Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Լիլիթ Հարությունյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան, հումանիտար ճգնաժամն օրեցօր ավելի է խորանում։