Երևանի «Գլաձոր» համալսարանն ավարտեց շրջանավարտների ևս մեկ սերունդ: Երեկ՝ օգոստոսի 2-ին «Գլաձորի» քոլեջի, բակալավրիատի, մագիստրատուրայի տասնյակ շրջանավարտները փակեցին կյանքի հերթական դուռը՝ ոտք դնելով մասնագիտական նոր ուղի՝ կերտելու հաջողությունների, երազանքների ուրույն ճանապարհ:
ԵԳՀ ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը բարի երթ է մաղթել շրջանավարտներին։
«Հարգելի՛ շրջանավարտների, անձամբ իմ և «Գլաձորի» պրոֆեսորադասախոսական կազմի անունից բարի երթ եմ մաղթում ամենքիդ՝ հուսալով, որ գլաձորյան դիպլոմը՝ կարմիր, թե կապույտ, լինելու է Ձեր հաջողությունների և մասնագիտական վերելքների ամենակարող բանալին: Հուսով եմ՝ Ձեր ստացած գիտելիքները կծառայեցնեք հանուն պետության կայացման, կլինեք արժանի քաղաքացիներ և հանրապետության համար, քանզի յուրաքանչյուր մասնագետ, յուրաքանչյուր անհատ ինքն է կերտում իր երկրի ապագան, յուրաքանչյուրս ենք պատասխանատու մեր վաղվա օրվա համար:
Բարի ընթացք ամենքիդ»,-նշված է ուղերձում: