ԳլխավորԼուր

Հայտնի են 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական (հունվարյան) քննությունների օրերը

«ԵՊՀ օլիմպիադա –2023»-ի երկրորդ փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը:

Քննությունները կանցկացվեն՝

  • հունվարի 13-ին՝ «Հայոց լեզու և գրականություն»,
  • հունվարի 15-ին՝ «Մաթեմատիկա»,
  • հունվարի 17-ին՝ «Հայոց պատմություն»:

Հիշեցնենք՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարին և հունիսին: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը: