ԳլխավորԼուր

Մեկնարկել է «Հայոց լեզու» առարկայից միասնական քննությունը

ՀՀ 29 քննական կենտրոնում հունիսի 15-ին անց է կացվում միասնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից։

Քննական կենտրոններից 7-ը մայրաքաղաքում են, մնացած 22-ը՝ մարզերում:

Նախատեսվում է, որ քննություն է հանձնելու 3 751 դիմորդ։

Մարզերում դիմորդների թիվը 2 795 է, իսկ Երևանում միասնական քննություն հանձնողները 956-ն են։ Քննական ծրարները կբացվեն ժամը 09։30-ին, ինչից հետո կմեկնարկի քննությունը:

Քննության տևողությունը 180 րոպե է՝ 3 ժամ: Ավարտից քիչ անց՝ ժամը 13.00-14.00, Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակելու է ճիշտ պատասխանները: Գնահատականները հրապարակվելու են քննությունը հանձնելու 5-րդ օրը՝ այս դեպքում՝ հունիսի 20-ին, իսկ բողոքարկել գնահատականը կարելի է դրա հաջորդ օրը՝ մինչև ժամը 18.00-ն:

Հաջորդ միասնական քննության օրը հունիսի 18-ն է («Մաթեմատիկա»)։

Միասնական քննությունների վերջին օրը հունիսի 25-ն է։

Հիշեցնենք, որ բուհերում ընդունելությունն այս տարի կկատարվի 2 փուլով: Դիմորդներն առաջին փուլով միայն 1 բուհ և 1 մասնագիտություն կընտրեն վճարովի և անվճարի տեղերի համար ու կլրացնեն հայտը։ Այն դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, երկրորդ փուլում կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով թափուր մնացած տեղերի համար։

2021/2022 ուստարվա բուհական ընդունելության քննությունների ու մասնագիտությունների ցանկ

Comment here