ԳլխավորԼուր

Քննական կենտոններում կփակցվեն «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները

Այսօր ՀՀ 33 քննական կենտրոններում կփակցվեն հունիսի 11-ին անցկացված «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները, տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից:

Գնահատականներն օրվ ընթացքում կուղարկվեն նաեւ դիմորդների էլեկտրոնային հասցեներին։

Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 20-ը՝ մարզերում:

Գնահատականները կարելի է բողոքարկել վաղը՝ հունիսի 17-ին, մինչեւ ժամը 18.00-ն։

Օտար լեզվի նախնական արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ թեստերին ու ճիշտ պատասխաններին՝ այստեղ։

Comment here