Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 1296 դիմորդ։
2024-2025 ուստարվա ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։
Ըստ այդմ՝ ՀՊՏՀ է ընդունվել 1178 դիմորդ։
Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները (ցուցակները)՝ այստեղ, վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ, արտոնությամբ ընդունված դիմորդների ցուցակները՝ այստեղ։
2024-2025 ուստարվա ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 126 դիմորդ։
Անվճար և վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները (ցուցակները)` ակտիվ հղումներով
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը․ ընդունելության քննություններից դրական միավոր ստացած (յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր), սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ: Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews