ԳլխավորԼուր

«Հայոց լեզու և հայ գրականություն». նախնական արդյունքներ

«Հայոց լեզու և հայ գրականություն»

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. հունվարի 29-ին դիմորդները քննություն են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Հայոց լեզու և հայ գրականություն»

Հայտագրվել է 2018, մասնակցել է 1968 դիմորդ (2022-ին՝ 8142)

Միջին միավորն է 10,84 (2022-ին՝ 11,96)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 458 մարդ կամ 23,3 տոկոս (2022-ին՝ 805 կամ 15,7 տոկոս)

18-20 միավոր են ստացել 108 մարդ կամ 5,5 տոկոս (2022-ին՝ 503 կամ 9,8 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 63, 19-19.75՝ 41, 20՝ 4 դիմորդ։

Գնահատականները հրապարակվում են քննության 5-րդ օրը՝ փետրվարի 2-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ փետրվարի 3-ին այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, առավոտյան 10-ից մինչև երեկոյան 17-ը:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաջորդ քննական օրը փետրվարի 4-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Մաթեմատիկա» առարկայից։