Հունիսի 5-ին ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարաններում անցկացվել է «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) ավարտական քննությունը:
Գնահատման ու թեստավորման կենտրոնը ներկայացրել է թեստերի ճիշտ պատասխանները։
Տավուշի մարզում «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) քննությանն այլ թեստեր են ներկայացվել։ Ճիշտ պատասխանները՝ այստեղ։
Հաջորդ քննությունը «Մաթեմատիկա»-ն է հունիսի 12-ին, իսկ վերջինը հունիսի 19-ին «Բնագիտություն»-ն է («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»)։
Հիշեցնենք՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտել է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ, ընդհանուր՝ 61 301։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews