ԳլխավորԼուրԿրթություն

ԳԹԿ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով

Արտակարգ դրության պայմաններում Գնահատման եւ թեստավորման կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով եւ խիստ ծանրաբեռնված։ Դրան ավելանում են նաեւ կապի հետ կապված տեխնիկական խնդիրները, որոնց պատճառով, օրինակ, «Մաթեմատիկա» առարկայի՝ հուլիսի 6-ին հանձնած քննությունների արդյունքները ոչ թե ուղարկվել են դիմորդի անձնական էլեկտրոնային փոստին կամ տեղադրվել dimord.am կայքում, այլ այսօր մինչեւ օրվա վերջ փակցվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնել են տվյալ առարկայի քննությունը։

Usanogh.am-ի հետ զրույցում ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ կոնկրետ «Մաթեմատիկա» առարկայի քննության արդյունքները դիմորդները կարող են բողոքարկել քննության արդյունքները փակցվելուց հետո հաջորդ մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ հուլիսի 10-ին, ժ. 09-ից մինչեւ 18.00-ն՝ էլեկտրոնային եղանակով։

Կապի հետ կապված խնդիրները չկարգավորված լինելու դեպքում ԳԹԿ-ն լրացուցիչ կտեղեկացնի, թե ինչ ընթացակարգ է նախատեսվում բողոքարկման համար։

Անդրադառնալով քննությունների միասնական ամփոփ արդյունքներին՝ Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ ԳԹԿ անձնակազմն ամեն ինչ անում է՝ հնարավորինս շուտ դրանք ամփոփելու եւ հրապարակելու համար։

Comment here