ԳլխավորԼուրԿրթություն

Քվեարկություն ՀՊՏՀ-ում՝ քննությամբ ավարտվող դասընթացների թիվը սահմանելու համար

ՀՊՏՀ, տնտեսագիտական համալսարան

«Սիրելի ուսանողներ, սույն թվականի նոյեմբերի 19-ին ՀՊՏՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի առցանց նիստում որոշում է կայացվել 2020-2021 ուսումնական տարում ժամանակավոր փոփոխություններ կատարել «Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատի, առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության մեխանիզմների կազմակերպման կարգերում»,- տեղեկացնում են ՀՊՏՀ լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով, որ գիտական խորհրդի ուսանողության կողմից ընտրված անդամները դեմ են քվեարկել որոշման նախագծի 14-րդ կետին, ըստ որի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա կրթաձևերում 2020-2021 ուստարվա համար սահմանված քննությամբ ավարտվող դասընթացների թիվը մնում է անփոփոխ և հաշվի առնելով, որ որոշման 14-րդ կետն այնուամենայնիվ ոչ միարժեք է ընդունվել ՀՊՏՀ ուսանողների կողմից, այսօր որոշում է կայացվել նշյալ հարցը դնել քվեարկության։

Այժմ moodle.asue.am հարթակում կազմակերպվել է քվեարկություն բակալավրիատի ուսանողների համար։ Քվեարկությունը բաց կլինի 5 օր։ Քվեարկելու համար համակարգ մուտք եք գործելու ձեր մուտքանուններով։

Քվեարկության է դրվում 3 տարբերակ՝ «քննությամբ ավարտվող դասընթացների թիվը թողնել անփոփոխ», «քննությամբ ավարտվող դասընթացների թիվը սահմանել 2-ը (երկուսը)», «քննությամբ ավարտվող դասընթացների թիվը սահմանել 3-ը (երեքը)»։

Հարցումը կհամարվի կայացած, եթե դրան մասնակցեն ՀՊՏՀ առկա և հեռակա բակալավրիատի ուսանողների առնվազն 35%-ը կամ 1300 ուսանողներ։

Ընտրված կհամարվի հարցման մասնակիցների 50%+1 ուսանողի (651 ուսանողի) քվեին արժանացած տարբերակը։

Վաղը քվեարկության կդրվի նաև մագիստրատուրայի ուսանողների համար նախատեսված հարցումը»։

Comment here