Հունիսի 7-ին՝ կենսաբանության և աշխարհագրության միասնական քննությանը, գործելու է 15 քննական կենտրոն, 11-ը մարզերում և 4-ը՝ Երևանում, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Մարզերում քննական կենտրոնները, որպես կանոն, մարզկենտրոններում են՝ մեկական: Միայն Կոտայքի մարզի քննական կենտրոնը Չարենցավանում է, իսկ Սյունիքում մարզկենտրոն Կապանից բացի, քննական կենտրոն է գործելու նաև Գորիսում: Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝
Երևանի թիվ 11 հիմնական դպրոց, Մալաթիա-Սեբաստիա,ՀԱԹ, Բ2, կենսաբանություն, 140 դիմորդ:
2.Երևանի թիվ 190 ավագ դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, կենսաբանություն, 120 դիմորդ:
Երևանի թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, կենսաբանություն, 123 դիմորդ:
Երևանի թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Ն. Ստեփանյան, 5, կենսաբանություն՝ 120 դիմորդ, աշխարհագրություն՝ 20:
Հիշեցնենք՝ հունիսի 7-ին մեկնարկում են այս տարվա միասնական քննությունները։ Առաջին քննությունը կենսաբանությունից և աշխարհագրությունից է: