ԳլխավորԼուր

ՃՇՀԱՀ ավագ դպրոցում մեկնարկել են քննությունները

Այսօր ՃՇՀԱՀ Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցան ընդունելության առաջին քննությունները, հայտնում են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից։

Դիմորդները առաջին քննությունն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից՝ «Ֆիզմաթ» (շինարարական ճարտարգիտություն) և «Նկարչություն» առարկայից «Ճարտարապետություն» հոսքերի ընդունելության համար։

Քննությունների արդյունքները կհրապարակվեն ավագ դպրոցում քննության հաջորդ օրը՝ ժամը 12։00-ից հետո: