ԳլխավորԼուր

Նախորդ 2 օրերին քննասենյակներից հեռացվել են 15 դիմորդ

Միասնական քննություններ

Փետրվարի 4-ի մաթեմատիկայի միասնական քննությանը մասնակցել է 2885 դիմորդ: 50 հոգի բացակայել է: Նրանցից 12-ն արցախցիներն են, որ կրկին Գորիսի քննական կենտրոնում պիտի քննություն հանձնեին, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը: Առողջական պատճառներով 1 հոգու քննությունը դադարեցվել է, 13 հոգի հեռացվել է քննասենյակից՝ տեխնիկական միջոցներից օգտվելու պատճառով:

Փետրվարի 5-ի կենսաբանության քննության մասնակիցները 865-ն են, բացակայել են 20-ը, որից 7-ն արցախցիներն են, քննությունից հեռացվել է 2 դիմորդ: Աշխարհագրության քննությանը մասնակցել են 30-ը, բացակաները 2-ն են: