ԳլխավորԼուր

«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» քննությունները՝ վաղը

Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։

Վաղը՝ փետրվարի 5-ին, նախատեսված է քննություն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

«Կենսաբանություն» հանձնելու համար հայտագրված է 887 դիմորդ (Երևանում՝ 306, մարզերում 581), «Աշխարհագրություն» հանձնելու համար՝ 32 (Երևանում՝ 1, մարզերում 31)։

Գործելու են քննական կենտրոններից 14-ը, Երևանում 3-ը, մարզերում մեկական, միայն Սյունիքում՝ 2-ը/Գորիսում և Կապանում/: Մայրաքաղաքի քննական կենտրոններն են՝ թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 100 դիմորդ, բոլորը՝ կենսաբանություն, թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ, 100 հոգի, կենսաբանություն և թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, 106 հոգի կենսաբանություն, 1-ը՝ աշխարհագրություն:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։

Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19):

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։