Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները. փետրվարի 4-ին դիմորդները քննություն են հանձնել «Մաթեմատիկա» առարկայից։
ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։
«Մաթեմատիկա»
Հայտագրված էր ընդհանուր 2950 դիմորդ, այդ թվում Երևանում՝ 1025, մարզերում՝ 1925։
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննություններն անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Հաջորդ քննական օրը փետրվարի 5-ն է։ Այդ օրը նախատեսված է քննություն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։