Վաղը բուհերի՝ հեռակա ուսուցման ընդունելության քննությունների 2-րդ օրն է: Հոկտեմբերի 21-ին ողջ հանրապետությունում 254 հոգի «Ֆիզիկա» է հանձնելու, 225-ը՝ «Ռուսաց լեզու», հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Մարզերում գործելու է 8 քննական կենտրոն, իսկ Երևանում՝ 3-ը՝ թ.թ. 20, 135 հիմնական և թ.190 ավագ դպրոցներում: Քննական կենտրոններից 2-ը քրեակատարողական հիմնարկներում են: Երևանում «Ֆիզիկա» հայտագրածները 85-ն են, իսկ «Ռուսերեն»՝ 70-ը: Մարզերում 172 հոգի է «Ֆիզիկա» հանձնելու, «Ռուսերեն» հայտագրածները 155-ն են:
Քննության մեկնարկը՝ 10.00-ին։
Քննության տևողությունը «Ֆիզիկա»-ի դեպքում 3 ժամ է, «Ռուսերեն»-ին հատկացված է 2,5 ժամ:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



