Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին օրենքն ուժի մեջ կմտնի ավելի շուտ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Նախատեսված էր, որ այս կարգավորումն ուժի մեջ մտնի 2026թ․ ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, իսկ նախորդող շրջանում՝ խորհրդարանական գործընկերների հետ, և որոշում ենք կայացրել, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026թ․ հունվարի 1-ից»:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկեհ էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Նախատեսվում էր, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չէր տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



