Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ:

Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հավելենք, որ նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարության ստորագրումից հետո սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն էր մարտական գործողությունների վերսկսման վերաբերյալ։

Comment here