ԳլխավորԼուր

Երկարաձգվել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով ՌԴ մուտք գործելու ժամկետը

ՌԴ կառավարությունը մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:

Comment here